Պատվաստանյութ, որը կարող է ընդմիշտ բուժել քաղցկեղը. The Guardian

Աշխարհում առաջին անհատականացված мРНК պատվաստանյութը մելանոմայի դեմ սկսել է փորձարկել հարյուրավոր մարդկանց վրա, հայտնում է The Guardian-ը։


Փորձագետները կարծում են, որ այն կարող է «փոխել խաղի կանոնները» և ունի քաղցկեղը ընդմիշտ բուժելու պոտենցիալ:


Երկրորդ փուլի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է մաշկի քաղցկեղով հիվանդների մոտ քաղցկեղի վերադարձի ռիսկը: Այժմ սկսվել է վերջին՝ երրորդ ուսումնասիրությունը։


Պատվաստանյութը փորձարկվում է նաև քաղցկեղի այլ տեսակների՝ ներառյալ թոքերի, միզապարկի և երիկամների քաղցկեղի բուժման հնարավորության համար: